A
A
ԿԽՄԿ-ի նախագահը այցելել է Ադրբեջան
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ՝ քննարկելով տարածաշրջանային մարդասիրական հարցերն ու երկկողմ համագործակցությունը։
Կողմերը կարևորել են երկարամյա գործընկերությունն ու կառուցողական երկխոսությունը, անդրադարձել ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությանը և ընդգծել միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը միշտ հավատարիմ է մնացել մարդասիրական սկզբունքներին տարածաշրջանում առկա լարվածության և ռազմական գործողությունների պայմաններում։
Բայրամովը նաև ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ քայլերը։