Բացել լրահոսը Փակել լրահոսը
11e11276-9735-4654-996e-022ed0bb30dd
A A
Պաշտոնական

Հրդեհ Քասախ բնակավայրում

Ապրիլի 7-ին, ժամը 03։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Գ․ Նժդեհի փողոցում այրվում են աղբամաններ և ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 03:50-ին։ Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման։