Բացել լրահոսը Փակել լրահոսը
656849138_1269840395247106_2384115218733820320_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալլի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգային մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։

Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման համատեքստում։

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հասարակական գործընթացներին