Ծափաթաղում 3-ամյա որդուն կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինԸստ Shamshyan.com-ի տեղեկությունների` Ծափաթաղում 3-ամյա որդուն կյանքից զրկած հայրը՝ Արմեն Օհանեսովը, դատապարտվել է ցմահ ազատազրկման։
«Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով, քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում նա ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել էր երեխային, իսկ հետո մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում և թողել։
Երեխայի մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին։ Նշված արարքը հիմնավորված համարելուց հետո դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ կայացված դատավճռով նա դատապարտվել է ցմահ ազատազրկման»,- գրում է կայքը։