Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարեկ Կարապետյան 2
A A
Հասարակություն

Ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300 000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.
 
«Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը։ Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։
 
Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։
 
Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք»։