Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Հունվարի 11-ին, ժամը 01։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցից Ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանհապարhին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:47-ին, մարվել՝ 01:58-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։