A
A
Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է․ Պապոյան
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը․
2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։
2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ։