A
A
Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց. ՔԿՀ-ում այլ խուց չկա
Աջակցիր «Ա1+»-ինՀացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց , քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարեց հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը երեք ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոթքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցները՝ կալանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից: Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով: