Բացել լրահոսը Փակել լրահոսը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ - 2026-01-05T090000.195
A A
Պաշտոնական

Մի շարք ավտոճանապարհներին բուք է

Հունվարի 11-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիը, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ,  Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։