Բացել լրահոսը Փակել լրահոսը
615217283_1324342266403822_406782318947946206_n
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում կդրվի ցուցադրության։

Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև ակադեմիական ոլորտը ներկայացնող հյուրեր, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյը։