Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է պատասխան տա․ հակամարտությունը ավարտված չէ․ Հայաստան դաշինք (տեսանյութ)

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ, ԼՂ հարցով բանակցությունները միջազգային հարթակում այլընտրանք չունեն:

Այս մասին հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Արցախը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով, այլընտրանք չունեն»,-ասաց խմբակցության ղեկավարը: