Բացել լրահոսը Փակել լրահոսը
101426b871dd8386524be7bb8c1c5ca584e408
A A
Սպորտ Պաշտոնական

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրել է 170 կգ, 176 կգ ու կրկին դարձել ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկել է 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում է պահել 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է: