Բացել լրահոսը Փակել լրահոսը
849322522_4544996082422941_792116190869921289_n
A A
Տնտեսություն Պաշտոնական

Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի գրասենյակի ներկայացուցիչներ Յերուն Կլիկի, Մարնիկս վան Ռեյի և Վլադիսլավ Ռաշկովանի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները, մակրոտնտեսական զարգացումները, ընթացիկ կառուցվածքային բարեփոխումները և ԱՄՀ-ի հետ համագործակցության հարցերը։
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական միջավայրի փոփոխություններով պայմանավորված հնարավորությունների ու մարտահրավերների շուրջ։
 
Հանդիպումը տեղի է ունեցել Բանգկոկում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում։