Տեսչական մարմինը տարածք է ուզում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տարածք հատկացնելու համար։
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հանրապետության փողոց 6 վարչական շենքի 28 տարածք հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 65.03 քառ.մետր մակերեսով տարածքում առանց իրավական կարգավորման տեսչական մարմինը իր գործունեությունն է իրականացնում։ Սակայն պատշաճ ձեւով հնարավոր չէ տնօրինել տարածքը։
Հենց այդ հիմքով էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գործադիր մարմնի անդամներին կներկայացնի «Տարածք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
1,103,090.9 ՀՀ դրամ սկզբնական արժեքով տարածքը հետ է վերցվելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից եւ ամրացվելու է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ պետք է իրականացնեն տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները: