Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Շմոլ գազից թունավորված 8-ամյա տղայի վիճակը գնահատվում է լավ

Շմոլ գազից թունավորված 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Երեխայի ծնողներն առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում: Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության: Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս:

Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից», - գրել է նա:

Նշենք, որ նախօրեին՝ Վանաձորում մի ամբողջ ընտանիք թունավորվել էր շմոլ գազից։ Հիվանդանոց էին տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա երեխա։