Կառավարության «Հումանիտար կենտրոնը»-ը ներկայացնում է աշխատանքի ընթացքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախից բռնի տեղահանված 93 հազար քաղաքացի արդեն Հայաստանում է
Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվել 91,448 արցախցի, այդ թիվն այս պահին հասել է շուրջ 93,000։
Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ հաշվառված արցախցիների թիվը կազմում է 69,916, նրանցից 23,000 համար արդեն մշտական տեղակայման վայր է հատկացվել։
«Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555, Շիրակի մարզում՝ 897»,- փոխանցեց նա։
Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։
Այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ