Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Շահրամանյան
A A
Պաշտոնական

Արցախի Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Արցախի Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

 

ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, Ֆլանդրիա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար, սենատոր Կարլ Վանլյուվեն, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, քաղաքական կուսակցություններ և հասարակական գործիչներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ