Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը: Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր: