Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չենք մասնակցի ընտրություններին՝ էլ ավելի չպառակտելու համար ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի իր ելույթում ներկայացրեց, թե ինչու են որոշել չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին․

«Որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց կարծիքով մեզ պիտակավորող «նախկինները խանգարում են իշխանափոխություն անել», քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության չստորադասելու օրինակ ծառայենք և մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ Հանրապետականները և մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին»,- հայտարարեց նա։

Նա նաև դիմեց Ադրբեջանում պահվող հայ գերիներին․

«Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ և անվտանգ իրավունքի համար պայքարած ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին՝ տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ՝ մտքով ու սրտով, հավատում եմ՝ մի օր մենք հանդիպելու ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։