Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դրանով Պուտինի դեմքը բացվեց․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)

«Հայտարարությունը ամենալավը մեկնաբանել է վարչապետը, որ նախ զարմանք արտահայտեց, դրանով ապացուցելով, որ ոչ մի ուրիշ գաղտնի խոսակցություն չկա, և երկրորդը, որ դրանով Պուտինի դեմքը բացվեց» այս մասին նշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով  Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի Ալիևի հայտարարությանը, որ Ռուսաստանը կողմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Հարցին, թե արդյոք պատգամավորը կարծում է, որ Պուտինը կողմ է այդ միջանցքին, Հակոբ Ասլանյանը պատասխանեց «Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանի ձեռքով այդ միջանցքը ունենալ»։

Պատգամավորը կարծում է, որ Ալիևը ներքուստ զգում է, որ Հայաստանը զարգանում է «Դրա համար էլ նշում է, որ հայերը տեսեք ռևանշի է պատրաստվում և ապացույց է նշում, որ մեր ռազմական բյուջեն միլիարդից անցնում է։ Այսինքն Ադրբեջանի գործունեությունը այսօր շատ ավելի հուսահատական է»։

Հարցնի, թե ինչ են Հայաստանին տալիս Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները Ադրբեջանի հետ, Ասլանյանը ասաց «Ռուսաստանի միջնորդությունը մինչև հիմա տեսել ենք, թե 20 տարի ինչ է տվել։ Միջազգային հանրության դեպքում տեսնում ենք, թե ինչպես է Ալիևի ձեռքերը կարճանում։ Ալիևը գնալով էլ ավելի է կծկվում միջազգային հանրության որոշումների առջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support