Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը խնդրել է բոլոր երկրներում մարզադաշտ անվանակոչել Պելեի անունով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին մարզադաշտեր անվանել Պելեի պատվին:

Նա այսօր ներկա է գտնվել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությանը, որն այս պահին դեռ շարունակվում է «Սանթոս» ակումբի մարզադաշտում։

«Ես շատ հուզված եմ, շատ տխուր, բայց միևնույն ժամանակ ժպտում եմ, քանի որ Պելեն մեզ շատ ուրախություն է պարգևել։ Մենք հարգելու ենք թագավորի հիշատակը: Աշխարհի բոլոր երկրներին խնդրում ենք խաղերից առաջ մեկ րոպե լռություն կազմակերպել։ Բացի այդ, մենք խնդրում ենք աշխարհի բոլոր երկրներին գոնե մեկ մարզադաշտ անվանակոչել Պելեի անունով, որպեսզի երեխաները իմանան, թե որքան կարևոր է նրա դերը ֆուտբոլում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը։

Հիշեցնենք, որ աշխարհի եռակի չեմպիոնը կյանքից հեռացել է դեկտեմբերի 29-ին, 82 տարեկան հասակում։