A
A
Հոգևոր մահ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել․ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․
Եկեղեցում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը, ոչ կանոնավոր պատարագի ընթացքում լկտի արտահայտություններ թույլ տվողներն ու քաղաքացիներից ամոթանք ստացող շրջիկ զանգվածի վարքն այն ամենն է, ինչը նկարագրում է գործող օկուպանտ ռեժիմին:
Համաձայնվեք, որ զվարճալի տեսարան է, երբ հոգևոր մահ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել կառավարչի և նրա շքախմբի համար, իսկ վերջիններս թեպետ գիտակցում էին դերասանի իրենց գործառույթը, սակայն անտաղանդ գալարվում և թավալվում էին խորանի առաջ:
Շատ խորհրդանշական էր Եկեղեցուն, իրենց հոգևոր եղբայրներին դավաճանածների և սեփական ժողովրդին թշնամի հռչակած ուրացողների հավաքական թշվառությունը:
Մեկ է` լույսը հաղթելու է խավարին: