Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Կաթողիկոս (տեսանյութ)

Մարսելում տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, այսօր օդանավակայանում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ լրագրողների հետ զրույցում։
 
«Գիտենք, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով ու քաջաբար դիմակայում են դժվարություններին իրենց բաժին ընկած»,- ասաց նա։ 
 
Կաթողիկոսը նշեց՝ բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին վերջ դնել հակաեկեղեցական գործողություններին։
 
«Հակառակ դժվարին այս կացության, եկեղեցահալած քաղաքականության՝ մենք պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ՝ մեր ծառայությունը բերել ժողովրդին։ Հավատում ենք, որ ձեզ հետ միասին կարող պիտի լինենք արդարդությունը, ճշմարտությունը, եղբայրասիրությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմնը մեր ժողովրդի կյանքի»,- ասաց նա։