Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի
A A
Պաշտոնական

Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառումը․

Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։ Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի։

Հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։

Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը։