Եկեղեցի-իշխանություն հարաբերություններում կատարվողը սահմանադրականության հետ որևէ առնչություն չունի. Aravot.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանն անդրադառնալով այն դիտարկմանը, թե չնայած մեր օրենսդրության համաձայն՝ ՀՀ-ում եկեղեցին եւ պետությունը բաժանված են, սակայն թե իշխանությունն է ներգրավվել եկեղեցու ներքին կարգապահական հարցերի մեջ, թե հակառակը՝ մասնավորապես ասաց.
«Պարզապես ուզում եմ պատկերացնենք այլ իրականություն, երբ պետություն-եկեղեցի փոխգործակցությունը լավագույնս դրական ֆոնի վրա է կատարվում։ Արդյոք երբ եկեղեցու առաջնորդն, իր սահմանադրությամբ ստանձնած առաքելությունը իրականացնելիս, դրվատանքի խոսքեր ասեր քաղաքական իշխանությունների հասցեին, շնորհակալություն ասեր, որ օգնում են սահմանադրությամբ իրեն տրված առաքելությունը լավագույնս իրականացնելու, միջոցներ են տրամադրում, արդյոք այդ դեպքում է՞լ կդիտարկվեր, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ կամ ինչ-որ քաղաքական պրոցես է դա։ Բնականաբար՝ ոչ։ Հետևաբար՝ այն, ինչ որ հիմա կատարվում է, սահմանադրականության հետ որևէ առնչություն չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում։