Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորիս Նավասարդյան
A A
Քաղաքականություն

Տեղի ունեցողը ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ իր բնույթով ժխտում է «ընտրություններից հետո էլ կյանք կա» իրողությունը. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եկեղեցու շուրջ, ոչ միայն խիստ խնդրահարույց է իրավական, բարոյական, հանրային շահի պահպանման տեսակետներից, այլ նաեւ, կարծում եմ, էականորեն թուլացնում է մեր երկրի դիրքերը արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով՝ որքանով էլ դա հիմնավորվի անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդմամբ։

Ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչների եւ, առաջին հերթին, իշխող ուժի գերակա նպատակը պետք է լիներ հասարակության հետագա պառակտումից եւ առճակատման խորացումից խուսափելը։

Սակայն տեղի ունեցողը ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ իր բնույթով ժխտում է «ընտրություններից հետո էլ կյանք կա» իրողությունը... Միակ հույսը այն է, որ քաղաքացիներին անհաշտ ճամբարների բաժանումը ներառում է այս գործընթացում անմիջապես մասնակցողների եւ նրանց կողմից տարբեր եղանակներով հավաքագրվածների ոչ շատ լայն շերթը։ Բայց, ցավոք, դա լավագույն դեպքում պաշտպանում է մեզ միայն ներքին անախորժություններից, եւ չի կարող չեզոքացնել արտաքին սպառնալիքները։