Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 21.12.
A A
Սպորտ

Մանուել Պետրոսյանը շախմատի Բարսելոնայի մրցաշարում կիսում է 2-6-րդ տեղերը

Հայաստանի շախմատիստ Մանուել Պետրոսյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում:

Կայացած 8 տուրից հետո նա վաստակել է 6,5 միավոր և բաժանում է 2-6-րդ տեղերը: Հերթական պարտիայում նա սևերով հաղթել է ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Սումեցին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն, որը ունի 7,5 միավոր:

Հայաստանի երկրորդ ներկայացւոցիչ Կարեն Հ. Գրիգորյանը 5,5 միավորով զբաղեցնում է 27-րդ տեղը: Նա 8-րդ տուրում սպիտակներով պարտվել Յու Յան Գիին:

Այսօր նախատեսված նախավերջին՝ 9-րդ տուրում, Մանուել Պետրոսյանը սպիտակներով կմրցի իրանցի Մոհամադ Ամին Տաբատաբաեյի հետ, որը նույնպես ունի 6,5 միավոր: Կարեն Գրիգորյանը սևերով կմրցի հնդիկ միջազգային վարպետ Աջայ Կարտիկեանի հետ:

 

Հիշեցնենք, որ Բարսելոնայի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 55 երկրների 326 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: