Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրվարույթ է նախաձեռնվել

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
 
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:
 
Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ: