Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները կորոշեն լավագույններին

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, արդեն կայացել են նախնական փուլի գոտեմարտերը և հայտնի են մեդալների համար մրցամարտերի բոլոր մասնակիցները:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի 2022թ չեմպիոնի կոչման համար պայքար կմղեն հետևյալ ըմբիշները.

55 կգ` Կարապետ Մանվելյան – Ռուդիկ Մկրտչյան

60 կգ՝ Գևորգ Ղարիբյան – Սուրեն Աղաջանյան

63 կգ՝ Հրաչյա Պողոսյան – Գևորգ Սուքիասյան

67 կգ՝ Կարեն Ասլանյան – Սլավիկ Գալստյան

72 կգ՝ Սերյոժա Բերնեցյան – Շանթ Խաչատրյան

77 կգ՝ Հենրիկ Գևորգյան – Աշոտ Կիրակոսյան

82 կգ՝ Սամվել Գրիգորյան – Կարեն Խաչատրյան

97 կգ՝ Սամվել Սարգսյան – Հայկ Խլոյան

130 կգ՝ Դավիթ Օվասափյան – Ալբերտ Վարդանյան

 

Եզրափակիչ և 3-րդ տեղերի համար գոտեմարտերը տեղի կունենան դեկտեմբերի 20-ին: