2022 թ. տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտԱմոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտԱղանյան Արա - ծանրամարտԱնդրեասյան Արման - ազատ ոճի ըմբշամարտԲազեյան Արթուր - բռնցքամարտԲաչկով Հովհաննես – բռնցքամարտԳասպարյան Սամվել – ծանրամարտԳրիգորյան Արուսյակ - հրաձգությունԳրիգորյան Դավիթ - սամբոԳրիգորյան Վարսիկ - սամբոԴավթյան Արթուր – սպորտային մարմնամարզությունԼալայան Վարազդատ – ծանրամարտԽանջյան Արսեն - սամբոԽաչատրյան Գոռ - հրաձգությունՀարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտՀարությունյան Գոհար - հրաձգությունՀարությունյան Ռաֆիկ - ծանրամարտՀովհաննիսյան Դավիթ - ծանրամարտՀովհաննիսյան Ռաֆայել - բռնցքամարտՀովսեփյան Անի - բռնցքամարտՄանուկյան Մաքսիմ - սամբոՄարգարյան Հովհաննես - հրաձգությունՄերդինյան Հարություն - սպորտային մարմնամարզությունՄկրտչյան Լիլիթ - հրաձգությունՍարգսյան Գաբրիել – շախմատ