A
A
Էդգար Մալաքյանը խզել է պայմանագիրը «Արարատի»-ի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատի» 32-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը 2,5 մրցաշրջան հանդես գալուց հետո ավարտում է ելույթները թիմում։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, ակումբն ու խաղացողը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Էդգար Մալաքյանը շնորհակալություն է հայտնել «Արարատ» ակումբին, թիմի երկրպագուներին, ֆուտբոլիստներին և ամբողջ անձնակազմին աշխատանքի համար և նորանոր հաջողություններ է մաղթել նրանց:
Նա ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 71 խաղ, որոնցում դարձել է 12 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։