A
A
Անդրանիկ Կարապետյանը 12-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան նաև մեր տղամարդիկ: 89 կգ քաշային կարգում Հայաստանից հանդես եկան երկու մարզիկ:
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով գրավեց 12-րդ տեղը: Վարդան Մանուկյանը, որը հանդես եկավ Բ խմբում, երկամարտում ցույց է տվել 345 կգ (155+190) արդյունք և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել վենեսուելացի Ջիովանի Սանչեսը (385 կգ):
Այսօր Հայաստանից հանդես կգան 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: