Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+anglia (1)
A A
Սպորտ

Անգլիան նոր ռեկորդ է սահմանել, սակայն դուրս է մնացել աշխարհի առաջնությունից

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը չնայած դուրս է մնացել Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունից, սակայն նոր ռեկորդ է սահմանել:

Ֆրանսիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում անգլիացիները զիջել են 1:2 հաշվով: Այդպիսով, նրանք առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել են 13-ի, ինչը թիմային նոր ռեկորդ է: Մինչ այդ Անգլիայի ընտրանին 12 գոլ էր խփել աշխարհի 2018թ առաջնությունում, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ և գրավել 3-րդ տեղը:

Ֆրանսիայի հետ խաղի վերջում անգլիացիները կարող էին ամրապնդել արդյունավետության ռեկորդը, սակայն թիմի ավագ Հարի Քեյնը չի կարողացել իրացնել 11մ հարվածը: Վերջինս մինչ այդ ֆրանսիացիների դարպասը գրավել էր հենց 11մ հարվածով: Դա նրա թվով 53-րդ գոլն էր հավաքականի կազմում: Այդ ցուցանիշով Հարի Քեյնը հավասարվել է թիմի ռեկորդակիր Ուեյն Ռունիին: