A
A
ԲԿՄԱ-ն հաղթեց «Վանին», «Նոան»՝ «Լեռնային Արցախին». ՀՀ ֆուտբոլի ՊԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկել է Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին: Միակ գոլը 48-րդ րոպեին խփել է Միքայել Միրզոյանը:
Երևանի «Նոան» Արմավիրում ընդունել է «Լեռնային Արցախին» և հաղթել 2:0 հաշվով: Տանտերերի կազմում աչքի են ընկել Հայկ Ղևոնդյանը և Լևոն Վարդանյանը:
Այս հանդիպումներից հետո մրցաշաևային աղյուսակում փոփոխություն տեղի չի ունեցել: «Վանը» 27 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, «Լեռնային Արցախը» 21-ով 6-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն ու «Նոան» 12-ական միավորով բաժանում են 9-10-րդ տեղերը:
Տուրի մյուս խաղերը կկայանան դեկտեմբերի 4-ին և 5-ին: