Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 2.12.
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականները մեկնեցին Բոգոտա

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5–16–ը տեղի կունենա ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, սյսօր լուսադեմին մրցավայր մեկնեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:

 

Տղամարդկանց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել է Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (երկուսն էլ՝ 89 կգ քաշային կարգ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին (երկուսն էլ՝ +109 կգ):

 

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է 5 մարզուհու. Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան, Միլենա Խաչատրյան  (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+87 կգ)։

 

Բոգոտայի աշխարհի առաջնությունը Փարիզի օլիմպիական խաղերի ծանրամարտի առաջին վարկանիշային մրցաշարն է: