
Գերմանիան լքեց աշխարհի առաջնությունը՝ սահմանելով նոր հակառեկորդ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Գերմանիայի հավաքականն երկրորդ անգամ չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլը:
Քաթարում ընթացող աշխարհի առաջնության 3-րդ տուրում գերմանացի ֆուտբոլիստները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա Ռիկայի թիմին: Նրանք վաստակեցին 4 միավոր և հավասարվեցին Իսպանիային, որը վերջին խաղում անսպասելի զիջեց Ճապոնիային՝ 1:2: Վերջինս վաստակեց 6 միավոր և դարձավ խմբի հաղթողը:
Երկրորդ տեղի թիմին որոշելու համար հարկ եղավ հաշվարկել խփած և բաց թողած գոլերի տարբերությունը: Իսպանացիների մոտ այն +6 էր, քանի որ նրանք Կոստա Ռիկային հաղթել էին 7:0 հաշվով, իսկ Գերմանիայինը՝ +1: Այդպիսով, գերմանացի ֆուտբոլիստները, որոնք ընտրական փուլում երկու անգամ խոշոր հաշվով հաղթել էին Հայաստանի ազգային թիմին, զբաղեցրին 3-րդ տեղը և լքեցին առաջնությունը: Մինչև 2018թ աշխարհի առաջնությունը, որտեղ Գերմանիայի ընտրանին նույնպես դուրս մնաց խմբային փուլից, միշտ մտել էր փլեյ-օֆֆ: