Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թագուհի Թովմասյան (2)
A A
Պաշտոնական

Անթույլատրելի Է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը․ Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆբ-ում գրում է․
 
Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ:
 
Նախ, կարևոր է արձանագրել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կիրառված անհամաչափ ուժի (բռնությունը) հանգամանքը մինչև օրս չի արժանացել պատշաճ և համարժեք իրավական գնահատականի, առնվազն տեսանելի մակարդակով հայտնի չեն առանցքային դերակատարները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, նշանակությունն ու մեղքի առկայության հանգամանքը, հատկապես այն պարագայում, երբ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունում տարվում էր ծառայողական քննություն:
 
Եվ փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին։
 
Անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցած միևնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում և իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական և վարչաիրավական, այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միևնույն հիմք:
 
Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության կարիք ունեն՝ պահպանելով թափանցիկության բարձր մակարդակ։
 
Հասկանալի է, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին հաճոյանալու համար գետնին տապալեցին զոհված զինծառայողների ծնողներին, ինչը խիստ դատապարտելի է: