A
A
Սահակ Հովհաննիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի Մ23 ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր մեդալի համար Հայաստանից կպայքարի միայն Սահակ Հովհաննիսյանը։
Մեր 67 կգ քաշային ըմբիշը սփոփիչ գոտեմարտում 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթելով բուլղարացի Իվո Իլիևին, մտել է փոքր եզրափակիչ։ Բրոնզե մեդալը նա կվիճարկի ճապոնացի Կյոտարո Սոգաբեի հետ մրցամարտում:
Նշենք, որ Սահակ Հովհաննիսյանը երեկ 1/8 եզրափակիչում 1։3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին, որը հասել էր եզրափակիչ և հնարավորություն էր տվել մեր մարզիկին մասնակցելու սփոփիչ մրցաշարին: