Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (2)
A A
Սպորտ

Սոնա Հարությունյանը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առաջին մեդալը. բռնցքամարտի ԵԱ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանն այսօր ապահովեց առաջին մեդալը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը քառորդ եզրափակիչ մարտում վստահ հաղթել է վրացուհի Տեկլե Լամինիձեին` 5:0: Այդպիսով, նա մտավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալը: Սա պատմական նվաճում է հայկական բռնցքամարտի համար, քանի որ մինչ այդ մեր ներկայացուցիչները չէին կարողացել մեդալ նվաճել Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: