Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Մամիկոն Ղարիբյանը 2-րդ տեղը գրավեց շախմատի Երևանի բաց առաջնությունում

«Մերիդիան» Էքսպոկենտրոնում ավարտվեց շախմատի Երևանի բաց առաջնությունը:

Կայացած ինը տուրից հետո 7-ական միավոր վաստակեցին ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Լոբանովը և Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ավելի բարձր վարկանիշ ունեցող Սերգեյ Լոբանովը: Մամիկոն Ղարիբյանը բավարարվեց 2-րդ հորիզոնականով:

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց իրանցի Ալիռեզա Պուրամեզանալին, որը դարձյալ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ 6,5 միավոր վաստակած մնացած 8 շախմատիստներից, այդ թվում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանից:

Կին մասնակիցներից լավագույն արդյունք ցույց տվեցին հնդկուհի Պրիյանկան և ղազախստանցի Օլգա Պետրուխինան, որոնք վաստակեցին 4,5-ական միավոր: Մրցաշարի ամենատարեց մասնակիցը` լեգենդար Ռաֆայել Վահանյանը, 5,5 միավորով բաժանեց 18-29-րդ տեղերը: Կրտսեր տարիքի շախմատիստներից աչքի ընկավ 14-ամյա Վաչե Հովակիմյանը, որը նույնպես վաստակեց 5,5 միավոր: