Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 4.10.
A A
Սպորտ

«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հեռացել է ակումբից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է ակումբից: Այդ մասին հատնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում։

Գլխավոր մարզչի հետ միասին հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները՝ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:

Հիշեցնենք, որ «Արարատն» այսօր անցկացնելու է Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի հանդիպում։