A
A
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի նոր խաղարկությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի Fastex Հայաստանի գավաթի 2022-23թթ խաղարկությունը: Կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները:
Առաջինը հարաբերությունները կպարզեն «Արարատը» և «Արարատ-Արմենիա»: Այդ խաղը նախապես պետք է տեղի ունենան Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Սակայն, մարզադաշտում այժմ աշխատանքներ են կատարվում հոկտեմբերի 6-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Փյունիկ» - «Ժալգիրիս» խաղից առաջ։ Այդ իսկ պատճառով «Արարատը» և «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղափոխել է Արմավիրի Քաղաքային մարզադաշտ:
Վաղը կկայանան երեք հանդիպում: ՄԻԿԱ-ն սեփական դաշտում կընդունի «Գանձասարին», «Վեստ Արմենիան»` «Ալաշկերտին», «Սյունիքը»` «Շիրակին»: Հոկտեմբերի 6-ին կկայանան «Լեռնային Արցախ» - «Վան» և ԲԿՄԱ - «Նոա» հանդիպումները: