A
A
Երեք մասնակից եզրափակիչում. առաջինը ռինգ կմտնի Վաղարշակ Քեյանը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում անցկացվող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչ մարտերը և հայտնի կդառնան չեմպիոնները:
Հայաստանն ունի երեք մասնակից։ Ոսկե մեդալի համար առաջինը պայքարը կսկսի 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, որը կմրցի անգլիացի Թոմաս Վարեյի հետ: Նա հանդես կգա առաջին հերթափոխում:
52 կգ քաշային Էրիկ Առստամյանի մրցակիցը նույնպես Անգլիայից է` հանձինս Ստիվեն Բիրխոլի: 70 կգ քաշային Երանոս Օհանյանը չեմպիոնական կոչումը կվիճարկի հունգարացի Կրիստիան Նիլեբորգի հետ մրցամարտում: Նրանք հանդես կգան երկրորդ հերթափոխում:
Հիշեցնենք, որ 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: