A
A
Լևոն Արոնյանը հաղթեց Սամուել Սևյանին. Chess.com Global Championship
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները առցանց անցկացվող Chess.com Global Championship արագ շախմատի մրցաշարում:
1/8 եզրափակիչ փուլում հայական շախմատի նախկին առաջատարը հանդիպեց ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ: Առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ մյուս երկուսում հաղթեց փորձառու Լևոն Արոնյանը` 2,5:0,5: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի Դին Լիժեն – Սարին չին-հնդկական զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 64 շախմատիստ: Մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Արամ Հակոբյանը պայքարից դուրս են մնացել առաջին իսկ փուլից:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է: Հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավճար: