Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 3.10.
A A
Սպորտ

Հայաստանի երեք շախմատիստ տարել է 3 հաղթանակ. «ՉեսսՄուդ»

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող շախմատի «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարում կայացել է երրորդ տուրը:

Ուժեղագույնների խմբում երկու հաղթանակներով մեկնարկած մեր յոթ շախմատիստներից հաջող հանդես եկան միայն երեքը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը պարտության մատնեց Արման Սահակյանին, Շանթ Սարգսյանը` Հովիկ Հայրապետյանին, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը` Մամիկոն Ղարիբյանին:

Երեք տուրից հետո 3 միավոր ունի նաև ռուսաստանցի Մատվեյ Գալչենկոն: Այսօր կայանալիք 4-րդ տուրում վերջինս կհանդիպի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով կխաղա Հայկ Երիցյանի հետ:

Առաջատարներից կես միավորով ետ են մնում 9 շախմատիստ, որոնցից երեքը ներկայացնում են Հայաստանը: