Գերմանիայի Մ19 հավաքականը հաղթեց Հայաստանի Մ19 թիմին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի Մ19 հավաքականը Եվրոպայի 2023թ պատանեկան առաջնության նախնական փուլի առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ Հայաստանի ընտրանու նկատմամբ։
Գիֆհորնի մարզադաշտում եկած 720 հանդիսականների ներկայությամբ մարզիչ Գվիդո Շտրայխսբայերի թիմը 5 անպատասխան գնդակ է ուղարկել Հայաստանի պատանեկան ընտրանու դարպասը:
Հաղթանակի հիմքը դրել է Բրանյան Գրուդան` 24-րդ րոպեին: Այնուհետև աչքի են ընկել Մուհամեդ Դամարը (33), Կեկե Տոպը (69` 11մ, 79), Լուկաս Ուլրիխը (89):
«Մենք շատ լավ սկսեցինք և միայն մի փոքր թուլացանք 1:0 հաշից հետո: Ընդհանուր առմամբ կենտրոնացած խաղ ցուցադրեցինք 90 րոպեների ընթացքում և մեզ պարգևատրեցինք հինգ գոլով», - խաղից հետո ասել է գերմանացիների գլխավոր մարզիչը:
Շաբաթ օրը, սեպտեմբերի 24-ին, Հայաստանի հավաքականը կհանդիպի Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 27-ին` Բելառուսի ընտրանու հետ: Խմբի երկու լավագույն թիմերը դուրս կգան Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլ, որը կկայանա 2023 թվականի մարտի 16-29-ը։