Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (6)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» սալվադորցի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի թիմի կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը: Այդ մասին հատնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը Սալվադորի հավաքականի անդամ է և օրեր առաջ հրավիրվել է իր երկրի ազգային թիմ։ Նա հանդես է եկել նաև Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականներում։

Կևին Ռեյեսի խաղացել է Սալվադորի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում:

«Ալաշկերտը» Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 7 խաղերում վաստակել է 17 միավոր և այժմ միանձնյա գլխավորում է աղյուսակը։