A
A
Հայաստանի 5 ձյուդոյիստ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանն այդ ստուգատեսում հանդես կգա 5 ձյուդոյիստով։ Նրանք են 60 կգ քաշային Մարտին Բադալյանը, 66 կգ քաշայիններ Դավիթ Աբրահամյանը և Ստյոպա Դարբինյանը, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը և 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը: Վաղը պայքարի մեջ կմտնեն առաջին երկու քաշային կարգերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ 73 կգ և 81 կգ քաշայինները։
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, մեր ձյուդոյիստներին տատամի կուղեկցի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 39 երկրների 351 մարզիկ-մարզուհի, այդ թվում 204 պատանի, 147՝ աղջիկ։