Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki plzen
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Վիկտորիա» - «Ինտեր» հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Sky Sport հեռուստաալիքով մեկնաբանել է չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Վիկտորիա» - «Ինտեր» հանդիպումը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս և շնորհավորել նրանց: Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար: Բարեբախտաբար առաջին կեսում գոլ խփեցինք: Մենք գիտեինք, որ երկրորդում դժվար է լինելու, բայց պատրաստ էինք դրան, այդ իսկ պատճառով էլ հաղթեցինք: Երեք օրը մեկ խաղալու մասին կարող եմ ասել, որ մենք բոլորս պատրաստ ենք դրան։ Ես չեմ խաղում, ուրիշին են խաղացնում, տարբերություն չկա։ Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակին։ Անցած տարվանից թիմի բազան մնացել է նույնը, բոլորը խաղալ գիտեն, և թիմակիցներս ինձ շատ են օգնում, շնորհակալ եմ նրանց։ Մենք չենք մտածում, թե քանի միավոր ունենք, յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեր համար: Հիմա կենտրոնացած ենք «Ուդինեզեի» վրա, իսկ հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին: Խումբը շատ բարդ է, մենք պետք է պայքարենք և ամեն ինչ անենք, որ առաջ գնանք», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստն խաղին ընդգրկված է եղել մեկնարկային կազմում, սակայն 72-րդ րոպեին փոխարինվել է: «Ինտերը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել, վաստակել է 3 միավոր և հավասարվել «Բարսելոնային», որի հետ հանդիպելու է հոկտեմբերի 4-ին, Միլանում: