Մարիամ Մկրտչյանը տոնեց նաև 7-րդ հաղթանակը. շախմատի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կանանց շախմատի այս տարվա չեմպիոն Մարիամ Մկրտչյանը շարունակում է վստահ ելույթները Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Այսօր կայացած 7-րդ տուրում նա լարված պայքարում սևերով պարտության մատնեց իսպանուհի Մարիա Էյսագուերիին և տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը: Մարիամ Մկրտչյանի հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Այան Ալահվերդիևան, որը 6 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:
Ցավոք, տուրն անհաջող էր մեր շատ շախմատիստների համար: Առաջին պարտությունը կրեցին առաջատար դիրքերում ընթացող Մամիկոն Ղարիբյանը (Մ-18), Էմին Օհանյանը (Մ-16), Անի Ավետիսյանը (Մ-14): Մեդալ նվաճելու համար նրանք այլևս չպետք է նման սայթաքում թույլ տան:
Այս տուրում հաջող հանդես եկավ 16-ամյա Արսեն Դավթյանը, որը հաղթեց իր մրցակցին, վաստակեց 5,5 միավոր և հավասարվեց Էմին Օհանյանին:
Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է 4 տուր: